Հայաստանի ֆոնդային բորսայում անցկացվել են 70 մլրդ դրամի պետական պարտատոմսերի աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 29-ին անցկացվել են ընդհանուր 70 մլրդ դրամ (մոտ 194,3 մլն ԱՄՆ դոլար) ծավալով պետական պարտատոմսերի աճուրդներ։
AMX-ի տվյալներով՝ 11 տարի մարման ժամկետով AMGB1129A357 պարտատոմսերը տեղաբաշխվել են 40 մլրդ դրամով։ Միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 8,8186%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%։
3 տարի մարման ժամկետով AMGN36294293 պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը 15 մլրդ դրամ էր՝ 7,8721% միջին կշռված գնի եկամտաբերությամբ (արժեկտրոն՝ 7,40%)։ 5 տարի մարման ժամկետով AMGN60294318 պարտատոմսերի հետգնման աճուրդում ևս 15 մլրդ դրամ է եղել՝ 8,1792% եկամտաբերությամբ (արժեկտրոն՝ 7,60%)։
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։



