Markets

Արտարժույթի շուկան հոկտեմբերի 2-ին. ՀՀ ԿԲ ամփոփագիր

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները հոկտեմբերի 2-ին գնել են շուրջ 75,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ շուրջ 26,9 մլն դոլար։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 361,59 դրամ, վաճառքինը՝ 363,74 դրամ։ Միջբանկային* շուկայում իրականացվել է 8 մլն դոլարի առք ու վաճառք՝ 362,43 դրամ միջին փոխարժեքով։

Եվրոյով իրականացվել է մոտ 10,5 մլն եվրոյի առք և 10,1 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 406,71 դրամ, իսկ վաճառքինը՝ 413,14 դրամ։ Միջբանկային շուկայում եվրոյով գործարքներ չեն եղել։

Նույն օրը գնվել է շուրջ 1,68 մլրդ ռուբլի՝ 4,25 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 589 մլն ռուբլի՝ 4,37 դրամով։ Միջբանկային շուկայում իրականացվել է 600 մլն ռուբլու առք ու վաճառք՝ 4,33 դրամ փոխարժեքով։

Այլ արժույթներով գնման դրամային համարժեքը կազմել է 388,8 մլն դրամ (մոտ 1,07 մլն ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 174,1 մլն դրամ։

Բանկերի և վարկային կազմակերպությունների ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 39 մլրդ 59,5 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 16 մլրդ 710,4 մլն դրամ։ Միջբանկային առքի և վաճառքի ծավալը կազմել է 5 մլրդ 497,4 մլն դրամ։

Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 948 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 965,5 մլն դրամ։

Ներբանկային և միջբանկային գործառնություններ, սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը

Ներբանկային առքՆերբանկային վաճառքՄիջբանկային (առք = վաճառք)
ԱՄՆ դոլար, մլն
0
20
40
60
80
18.09
22.09
23.09
24.09
25.09
28.09
29.09
30.09
01.10
02.10
Եվրո, մլն
0
12
24
36
18.09
22.09
23.09
24.09
25.09
28.09
29.09
30.09
01.10
02.10
ՌԴ ռուբլի, մլրդ
0
1
2
3
18.09
22.09
23.09
24.09
25.09
28.09
29.09
30.09
01.10
02.10

Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Եվրոյով միջբանկային գործարքներ չեն եղել։

Սեպտեմբերի 21–27-ը փոխանակման կետերը գնել են 17,0 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ 18,8 մլն դոլար։ Դոլարի գնման միջին փոխարժեքը տատանվել է 360,25–361,23 դրամի, վաճառքինը՝ 362,92–363,55 դրամի միջակայքում։

Եվրոյով գործարքների ծավալը կազմել է 4,49 մլն եվրոյի առք և 4,78 մլն եվրոյի վաճառք։ Վաճառքի միջին փոխարժեքը գտնվել է 412,88–417,19 դրամ միջակայքում։

Շաբաթվա ընթացքում փոխանակման կետերը գնել են 986 մլն ՌԴ ռուբլի, իսկ վաճառել՝ 593 մլն ռուբլի։ Ռուբլու փոխարժեքը տատանվել է 4,02–4,14 դրամի սահմաններում։

Այլ արտարժույթներով գործարքների դրամային համարժեքը կազմել է 232,7 մլն դրամի առք և 221,4 մլն դրամի վաճառք։

Փոխանակման կետերի միջին կշռված փոխարժեքները, դրամ

Ամսաթիվ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի
Առք Վաճառք Առք Վաճառք Առք Վաճառք
Սեպտեմբերի 21 360,92 363,42 413,47 417,19 4,087 4,114
Սեպտեմբերի 22 361,23 363,55 413,35 416,53 4,143 4,137
Սեպտեմբերի 23 360,49 363,15 411,47 415,71 4,115 4,112
Սեպտեմբերի 24 360,67 362,98 409,89 414,14 4,084 4,098
Սեպտեմբերի 25 360,36 362,97 409,51 413,34 4,081 4,089
Սեպտեմբերի 26 360,39 362,92 407,61 412,88 4,061 4,087
Սեպտեմբերի 27 360,25 362,94 408,40 413,38 4,020 4,090

* ՀՀ կենտրոնական բանկի հետ և ՀՀ ֆոնդային բորսայում կատարված գործառնությունները չեն ներառվում հաշվարկներում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}