Markets

Ֆոնդային շուկան հոկտեմբերի 21-ին. AMX ամփոփագիր

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 21-ին կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 83 գործարք 58 թողարկմամբ՝ 367,4 մլն դրամի (մոտ 1,02 մլն ԱՄՆ դոլար) և 650,9 հազ. ԱՄՆ դոլարի ծավալով։ Պետական պարտատոմսերով գրանցվել է 2 գործարք՝ 52,7 մլն դրամով։ ՀՀ ֆինանսների նախարարության պարտատոմսով (GB1133A) գործարքի ծավալը եղել է 28,9 մլն դրամ՝ մինչև մարում 8,36% եկամտաբերությամբ, ևս մեկ պարտատոմսով (GB3150A)՝ 23,8 մլն դրամ՝ 9,14% եկամտաբերությամբ։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ծավալով առաջատարը «Ամերիաբանկի» պարտատոմսերն են (AMRBBNQ)՝ 55,1 մլն դրամ 4 գործարքով, մինչև մարում 8,40% եկամտաբերությամբ։ Հաջորդում են «ԱյԴի Բանկի» (ANLBBM7, 28 մլն դրամ) և «Ամերիաբանկի» (AMRBBNM, 27,3 մլն դրամ) պարտատոմսերը։ Դոլարային հատվածում առաջատարը «Կոնվերս Բանկի» պարտատոմսերն են (COVSBJ)՝ 99,9 հազ. ԱՄՆ դոլար, 5,12% եկամտաբերությամբ։

Բաժնետոմսերով կնքվել է 9 գործարք՝ 1,61 մլն դրամի ծավալով։ Առաջատարը «ԱԿԲԱ բանկի» բաժնետոմսերն են (ACBA)՝ 4 գործարքով 73 բաժնետոմս 20 794 դրամ միջին գնով, 1,52 մլն դրամ։ Առևտուր է եղել նաև «Յունիբանկի» (UNIB), «Հայէկոնոմբանկի» (HEZB), «Տելեկոմ Արմենիայի» (AMTL) և «Ասկե Գրուպի» (ASGR) բաժնետոմսերով։ Ռեպո հատվածում գործարքներ չեն գրանցվել, պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ չեն անցկացվել։

AMX-ը հոկտեմբերի 21-ին վերսկսել է դրամային ինդեքսների հրապարակումը։ Դրամային կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ինդեքսը (CBMI_AMD) հոկտեմբերի 15-ի համեմատ աճել է 0,02%-ով՝ մինչև 104,40, 1–3 տարի ժամկետով դրամային ինդեքսը (C3YBI_AMD)՝ 0,01%-ով, մինչև 103,83։ ԱՄՆ դոլարով շուկայի ինդեքսը (CBMI_USD) նվազել է 0,05%-ով՝ մինչև 101,59, մինչև մարում 4,87% եկամտաբերությամբ, 1–3 տարի ժամկետով դոլարային ինդեքսը (C3YBI_USD)՝ 0,06%-ով, մինչև 100,95։

AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,06 տրլն դրամ, շուկայի կապիտալիզացիան՝ 380,2 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 277 արժեթուղթ։

AMX-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 361,45 դրամ, եվրոյինը՝ 405,11 դրամ, ռուսական ռուբլունը՝ 4,3742 դրամ։

ՇՈՒԿԱՆ ԹՎԵՐՈՎ
Կորպորատիվ պարտատոմսերի ընդհանուր շուկայական ծավալ
≈1,06
տրլն դրամ (AMD)
1 058,7 մլրդ AMD
(մոտ 2,93 մլրդ ԱՄՆ դոլար)

Շուկայի կապիտալիզացիա
≈380,2
մլրդ դրամ (AMD)

Թողարկողների քանակ
64

Ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի քանակ
277

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐ
Ինդեքս Արժեք Փոփոխություն Եկամտ. մինչև մարում Մոդ. տևողություն
Դրամային կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ինդեքս (փոփոխությունը՝ հոկտ. 15-ի նկատմամբ)
CBMI_AMD
104,40 +0,02% 1,62
1–3 տարի ժամկետով դրամային կորպորատիվ պարտատոմսերի ինդեքս (փոփոխությունը՝ հոկտ. 15-ի նկատմամբ)
C3YBI_AMD
103,83 +0,01% 0,91
ԱՄՆ դոլարով կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ինդեքս
CBMI_USD
101,59 -0,05% 4,87% 1,77
1–3 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով կորպորատիվ պարտատոմսերի ինդեքս
C3YBI_USD
100,95 -0,06% 3,69% 1,06

ՕՐՎԱ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Կորպորատիվ պարտատոմսեր
83 գործարք
367,4 մլն դրամ
+ 650,9 հազ. ԱՄՆ դոլար

ԱՌԱՋԱՏԱՐԸ
«Ամերիաբանկի» պարտատոմսեր
AMRBBNQ
55,1 մլն դրամ, 4 գործարք
Եկամտաբերություն մինչև մարում: 8,40%

Պետական պարտատոմսեր
2 գործարք
52,7 մլն դրամ

ԱՌԱՋԱՏԱՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարության պարտատոմս
GB1133A
28,9 մլն դրամ
Եկամտաբերություն մինչև մարում: 8,36%

Բաժնետոմսեր
9 գործարք
1,61 մլն դրամ

ԱՌԱՋԱՏԱՐԸ
«ԱԿԲԱ բանկի» բաժնետոմսեր
ACBA
1,52 մլն դրամ, 73 բաժնետոմս
Միջին գին: 20 794 դրամ

ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ AMX-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԴՐԱՄ
USD
ԱՄՆ դոլար
361,45

EUR
Եվրո
405,11

RUB
Ռուսական ռուբլի
4,3742

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Շուկայի կապիտալիզացիան մեկ օրում աճել է 8,9%-ով՝ հասնելով 380,2 մլրդ դրամի՝ հոկտեմբերի 20-ի 349,1 մլրդ-ի դիմաց: 31,09 մլրդ դրամի աճը կարող է բացատրել «Հայէկոնոմբանկի» (HEZB) բաժնետոմսերով գործարքը՝ 4 բաժնետոմս 2 680 դրամով (ընդհանուր 10 720 դրամ)՝ օգոստոսի 24-ից պահպանվող 115 դրամ փակման գնի դիմաց. շրջանառության մեջ գտնվող 12 մլն 119,7 հազ. բաժնետոմսի դեպքում բանկի բորսայական գնահատականն աճել է 1,39 մլրդ-ից մինչև 32,48 մլրդ դրամ: Գործիքների թիվը մեկով նվազել է՝ մինչև 277: Բորսան վերսկսել է դրամային ինդեքսների հրապարակումը, սակայն դրանց եկամտաբերությունը մինչև մարում դեռևս չի համապատասխանում գործարքների եկամտաբերությանը (5,9%-ից 12,8%): Կորպորատիվ պարտատոմսերի շրջանառությունը կազմել է մոտ 603 մլն դրամ:

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}