«Հայէկոնոմբանկի» և «Յունիբանկի» պարտատոմսերը ցուցակվում են AMX-ում

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 2-ից կշրջանառվեն «Հայէկոնոմբանկի» և «Յունիբանկի» պարտատոմսերը։ Երկու թողարկումների ընդհանուր անվանական ծավալը 11,89 մլրդ դրամ է (մոտ 32,7 մլն ԱՄՆ դոլար)։
Համապատասխան որոշումները սեպտեմբերի 29-ին ընդունել է AMX-ի գլխավոր տնօրենը։ Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ցուցակման և բորսայում շրջանառության առաջին օրը հոկտեմբերի 2-ն է։
«Հայէկոնոմբանկը» տեղաբաշխել է 500 000 պարտատոմս՝ 10 000 դրամ անվանական արժեքով, ընդհանուր 5 մլրդ դրամ։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, մարումը՝ 2029-ի օգոստոսի 28-ին։ Արժեկտրոնային եկամտաբերությունը 9,75% է, արժեկտրոնները վճարվում են կիսամյակային՝ ընդհանուր 6 անգամ։ Տեղաբաշխումն անցկացվել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։
«Յունիբանկի» պարտատոմսերն անժամկետ են։ Տեղաբաշխվել է 689 304 պարտատոմս՝ 10 000 դրամ անվանական արժեքով, ընդհանուր 6,89 մլրդ դրամ։ Առաջին 36 ամիսների համար արժեկտրոնային եկամտաբերությունը ֆիքսված է՝ 13,25%, այնուհետև այն լողացող է։ Արժեկտրոնները վճարվում են տարին երկու անգամ՝ մայիսի 26-ին և նոյեմբերի 26-ին։ Տեղաբաշխումն անցկացվել է մայիսի 26-ից սեպտեմբերի 9-ը։
| «Հայէկոնոմբանկ» | «Յունիբանկ» | |
|---|---|---|
| Բորսային կոդ | HEZBBM1 | UNIBBM3 |
| ISIN | AMHEZBBM1ER6 | AMUNIBBM3ER5 |
| Ծավալ | 5 մլրդ դրամ | 6,89 մլրդ դրամ |
| Արժեկտրոն | 9,75% | 13,25% (առաջին 36 ամիս), այնուհետև՝ լողացող |
| Մարում | 2029-ի օգոստոսի 28 | անժամկետ |
| Արժեկտրոնի վճարում | կիսամյակային | մայիսի 26, նոյեմբերի 26 |
AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,05 տրլն դրամ, շուկայի կապիտալիզացիան՝ 353,1 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 276 արժեթուղթ։



