Markets

«Հայէկոնոմբանկի» և «Յունիբանկի» պարտատոմսերը ցուցակվում են AMX-ում

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 2-ից կշրջանառվեն «Հայէկոնոմբանկի» և «Յունիբանկի» պարտատոմսերը։ Երկու թողարկումների ընդհանուր անվանական ծավալը 11,89 մլրդ դրամ է (մոտ 32,7 մլն ԱՄՆ դոլար)։

Համապատասխան որոշումները սեպտեմբերի 29-ին ընդունել է AMX-ի գլխավոր տնօրենը։ Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ցուցակման և բորսայում շրջանառության առաջին օրը հոկտեմբերի 2-ն է։

«Հայէկոնոմբանկը» տեղաբաշխել է 500 000 պարտատոմս՝ 10 000 դրամ անվանական արժեքով, ընդհանուր 5 մլրդ դրամ։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, մարումը՝ 2029-ի օգոստոսի 28-ին։ Արժեկտրոնային եկամտաբերությունը 9,75% է, արժեկտրոնները վճարվում են կիսամյակային՝ ընդհանուր 6 անգամ։ Տեղաբաշխումն անցկացվել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։

«Յունիբանկի» պարտատոմսերն անժամկետ են։ Տեղաբաշխվել է 689 304 պարտատոմս՝ 10 000 դրամ անվանական արժեքով, ընդհանուր 6,89 մլրդ դրամ։ Առաջին 36 ամիսների համար արժեկտրոնային եկամտաբերությունը ֆիքսված է՝ 13,25%, այնուհետև այն լողացող է։ Արժեկտրոնները վճարվում են տարին երկու անգամ՝ մայիսի 26-ին և նոյեմբերի 26-ին։ Տեղաբաշխումն անցկացվել է մայիսի 26-ից սեպտեմբերի 9-ը։

«Հայէկոնոմբանկ» «Յունիբանկ»
Բորսային կոդ HEZBBM1 UNIBBM3
ISIN AMHEZBBM1ER6 AMUNIBBM3ER5
Ծավալ 5 մլրդ դրամ 6,89 մլրդ դրամ
Արժեկտրոն 9,75% 13,25% (առաջին 36 ամիս), այնուհետև՝ լողացող
Մարում 2029-ի օգոստոսի 28 անժամկետ
Արժեկտրոնի վճարում կիսամյակային մայիսի 26, նոյեմբերի 26

AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,05 տրլն դրամ, շուկայի կապիտալիզացիան՝ 353,1 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 276 արժեթուղթ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}