Markets

«Գլոբալ Շիփփինգի» 2 մլն դոլարի պարտատոմսերը հոկտեմբերի 23-ից կշրջանառվեն Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 23-ից կշրջանառվեն «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Գլոբբինգ) դոլարային պարտատոմսերը՝ 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով։

Համապատասխան որոշումը հոկտեմբերի 20-ին ընդունել է AMX-ի գլխավոր տնօրենը։ Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ցուցակման և բորսայում շրջանառության առաջին օրը հոկտեմբերի 23-ն է։ Միաժամանակ թույլատրվում է դրանցով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ AMX-ը հոկտեմբերի 23-ից «Կոնվերս Բանկին» կշնորհի այդ պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ։

Թողարկումը ներառում է 20 000 պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, մարումը՝ 2029-ի օգոստոսի 14-ին։ Արժեկտրոնային եկամտաբերությունը 8,25% է, արժեկտրոնները վճարվում են կիսամյակային՝ ընդհանուր 6 անգամ։ Տեղաբաշխումն անցկացվել է օգոստոսի 14-ից սեպտեմբերի 11-ը։

«Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ
Բորսայական հապավում GLBSB3
ISIN AMGLBSB23ER6
Ծավալ 2 մլն ԱՄՆ դոլար (20 000 × 100 դոլար)
Արժեկտրոն 8,25%, կիսամյակային
Մարում 2029-ի օգոստոսի 14
Ցուցակ հիմնական (Abond)
Շուկա ստեղծող «Կոնվերս Բանկ»

AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,06 տրլն դրամ, շուկայի կապիտալիզացիան՝ 349,1 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 278 արժեթուղթ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}