Markets

«ԹԻՄ Հոլդինգի» դոլարային պարտատոմսերը ցուցակվում են AMX-ում

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 6-ից կշրջանառվեն «ԹԻՄ Հոլդինգի» դոլարային պարտատոմսերը։ Թողարկման ընդհանուր անվանական ծավալը 12,5 մլն ԱՄՆ դոլար է։

Համապատասխան որոշումը հոկտեմբերի 1-ին ընդունել է AMX-ի գլխավոր տնօրենը։ Անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ցուցակման և բորսայում շրջանառության առաջին օրը հոկտեմբերի 6-ն է։ Պարտատոմսերով թույլատրվում են նաև հասցեական առևտուրը և ռեպո գործարքները։

Ընկերությունը տեղաբաշխել է 125 000 պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Շրջանառության ժամկետը 48 ամիս է, մարումը՝ 2030-ի մայիսի 20-ին։ Արժեկտրոնային եկամտաբերությունը 8,65% է, արժեկտրոնները վճարվում են կիսամյակային՝ ընդհանուր 8 անգամ։ Տեղաբաշխումն անցկացվել է մայիսի 20-ից սեպտեմբերի 24-ը։

«ԹԻՄ Հոլդինգ»
Բորսային կոդ TMHDB4
ISIN AMTMHDB24ER4
Ծավալ 12,5 մլն ԱՄՆ դոլար
Անվանական արժեք 100 ԱՄՆ դոլար
Արժեկտրոն 8,65%
Մարում 2030-ի մայիսի 20
Արժեկտրոնի վճարում կիսամյակային, 8 անգամ
Օրերի հաշվարկ փաստացի/փաստացի

AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,06 տրլն դրամ (մոտ 2,92 մլրդ ԱՄՆ դոլար), շուկայի կապիտալիզացիան՝ 351,9 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 276 արժեթուղթ։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}