Markets

Ծառայություններն աճել են 12,8%-ով, ամենամեծ մասնաբաժինը ֆինանսական ոլորտինն է

2026-ի հունվար-օգոստոսին Հայաստանում ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կազմել է 3 տրլն 29,5 մլրդ դրամ (մոտ 8,14 մլրդ ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,8%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամենամեծ մասնաբաժինը՝ 32,4%-ը, բաժին է ընկել ֆինանսական և ապահովագրական գործունեությանը՝ 981,8 մլրդ դրամ (+12,7%)։

Տեղեկատվության և կապի ծառայությունները կազմել են 604,8 մլրդ դրամ (20%, +14%), տրանսպորտինը՝ 387,6 մլրդ դրամ (12,8%, +18,8%), կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 281,5 մլրդ դրամ (9,3%, +13,9%)։

Ամենաարագն աճել են վարչարարական և օժանդակ ծառայությունները՝ 24%-ով՝ մինչև 109,3 մլրդ դրամ։ Սպասարկման այլ ծառայություններն աճել են 17,8%-ով, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը՝ 12,2%-ով, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 12,1%-ով։ Մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայություններն աճել են 2,8%-ով՝ մինչև 210,9 մլրդ դրամ, կրթությանը նվազել է 1,4%-ով՝ մինչև 59,3 մլրդ դրամ։

Օգոստոսին ծառայությունների ծավալը կազմել է 420,5 մլրդ դրամ՝ 2025-ի օգոստոսի համեմատ 11,4%-ով ավելի և հուլիսի համեմատ 1,3%-ով պակաս։ Կոմիտեի պարզաբանմամբ՝ ցուցանիշների փոփոխությունները պայմանավորված են տաքսիով ուղևորափոխադրումների ծավալների և հասույթների ճշգրտմամբ՝ ՊԵԿ-ի տվյալների հիման վրա։

Ծառայություններ Հունվար-օգոստոս, մլրդ դրամ Կշիռ, % Աճ, %
Ընդամենը 3 029,5 100 +12,8
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն 981,8 32,4 +12,7
Տեղեկատվություն և կապ 604,8 20,0 +14,0
Տրանսպորտ 387,6 12,8 +18,8
Կացության և հանրային սննդի կազմակերպում 281,5 9,3 +13,9
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ 210,9 7,0 +2,8
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն 135,4 4,5 +12,2
Առողջապահություն և սոցիալական սպասարկում 127,5 4,2 +4,9
Վարչարարական և օժանդակ գործունեություն 109,3 3,6 +24,0
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն 106,4 3,5 +12,1
Կրթություն 59,3 1,9 −1,4
Սպասարկման այլ ծառայություններ 24,9 0,8 +17,8

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։ Ընթացիկ գներով։ Աճը՝ 2025-ի հունվար-օգոստոսի համեմատ։

Լուսանկարը՝ Magnific/ pvproductions

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}