IntensiveAgro

Հունվար–հոկտեմբերին 38,4 մլն հատ հայկական ծաղիկներն արտահանվել են 30 երկիր

Հայաստանը 2026-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ն արտահանել է 908,6 տոննա կամ 38,4 մլն հատ ծաղիկ 30 երկիր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում հայկական ծաղիկներն արտահանվում էին ընդամենը 7 երկիր։

Նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական կապերը և ընդլայնել հայկական արտադրանքի ներկայությունը միջազգային շուկաներում։

Թվերով

  • Ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատնային ծաղկաբուծությունը Հայաստանում զբաղեցնում է 160 հեկտար։
  • 2025-ին արտադրվել է 204 մլն ծաղիկ, որի 70%-ն արտահանվել է։
  • 2026-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ն արտահանվել է 908,6 տոննա և 38,4 մլն հատ ծաղիկ։
  • Արտահանման ուղղությունների թիվը 7-ից հասել է 30-ի՝ 23 նոր շուկա։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծաղիկներն արտահանվում էին միայն Ֆրանսիա, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Վրաստան և Ռուսաստան։ Այս տարի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է. հայկական ծաղիկներ են արտահանվել ինչպես հարևան երկրներ (Թուրքիա, Իրան, Վրաստան), այնպես էլ Եվրոպա (ԵՄ 14 անդամ երկիր, ինչպես նաև Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա), Մերձավոր Արևելք (ԱՄԷ, Օման), Կենտրոնական Ասիա (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և Հյուսիսային Ամերիկա (ԱՄՆ)։

ԵՄ երկրներից հայկական ծաղիկներն արդեն հասել են Նիդերլանդներ, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Լատվիա, Էստոնիա, Լիտվա, Իտալիա, Լեհաստան, Կիպրոս, Չեխիա, Ռումինիա և Ֆրանսիա։

Նախարարությունը նաև հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ ինքնավար առևտրային միջոցները (ATMs)։

Տեսանյութը՝ ՀՀ ԱԳՆ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}