Markets

Արտարժույթի շուկան հոկտեմբերի 13-ին. ՀՀ ԿԲ ամփոփագիր

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները հոկտեմբերի 13-ին գնել են շուրջ 30,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ շուրջ 43,2 մլն դոլար։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,71 դրամ, վաճառքինը՝ 362,66 դրամ։ Միջբանկային* շուկայում իրականացվել է 4 մլն դոլարի առք ու վաճառք՝ 362 դրամ փոխարժեքով։

Եվրոյով իրականացվել է մոտ 8,25 մլն եվրոյի առք և 11,22 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 401,48 դրամ, իսկ վաճառքինը՝ 408,94 դրամ։ Միջբանկային շուկայում եվրոյով գործարքներ չեն եղել։

Նույն օրը գնվել է շուրջ 1,69 մլրդ ռուբլի՝ 4,22 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 630,2 մլն ռուբլի՝ 4,33 դրամով։ Միջբանկային շուկայում իրականացվել է 550 մլն ռուբլու առք ու վաճառք՝ 4,31 դրամ փոխարժեքով։

Այլ արժույթներով գնման դրամային համարժեքը կազմել է 210,4 մլն դրամ (մոտ 581,5 հազար ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 1 մլրդ 559,2 մլն դրամ։

Բանկերի և վարկային կազմակերպությունների ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 21 մլրդ 672,6 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 24 մլրդ 528,9 մլն դրամ։ Միջբանկային առքի և վաճառքի ծավալը կազմել է 3 մլրդ 818,5 մլն դրամ։

Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 939,7 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 1 մլրդ 154,2 մլն դրամ։

Ներբանկային և միջբանկային գործառնություններ, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը

Ներբանկային առքՆերբանկային վաճառքՄիջբանկային
ԱՄՆ դոլար, մլն
0
20
40
60
80
30.09
01.10
02.10
05.10
06.10
07.10
08.10
09.10
12.10
13.10
Եվրո, մլն
0
12
24
36
30.09
01.10
02.10
05.10
06.10
07.10
08.10
09.10
12.10
13.10
ՌԴ ռուբլի, մլրդ
0
1
2
3
30.09
01.10
02.10
05.10
06.10
07.10
08.10
09.10
12.10
13.10

Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 8-ին, 9-ին և 12-ին դոլարով միջբանկային գործարքներ չեն եղել, հոկտեմբերի 6-ին՝ նաև ռուբլով։ Եվրոյով միջբանկային գործարքներ եղել են հոկտեմբերի 6-ին (առք և վաճառք), 7-ին (միայն վաճառք) և 8-ին (միայն առք)։

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը փոխանակման կետերը գնել են 17,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ 19,5 մլն դոլար։ Դոլարի գնման միջին փոխարժեքը տատանվել է 359,88–360,85 դրամի, վաճառքինը՝ 362,45–362,92 դրամի միջակայքում։

Եվրոյով գործարքների ծավալը կազմել է 4,52 մլն եվրոյի առք և 4,95 մլն եվրոյի վաճառք։ Վաճառքի միջին փոխարժեքը գտնվել է 408,29–412,94 դրամ միջակայքում։

Շաբաթվա ընթացքում փոխանակման կետերը գնել են 1,07 մլրդ ՌԴ ռուբլի, իսկ վաճառել՝ 640 մլն ռուբլի։ Ռուբլու փոխարժեքը տատանվել է 4,06–4,14 դրամի սահմաններում։

Այլ արտարժույթներով գործարքների դրամային համարժեքը կազմել է 233,7 մլն դրամի առք և 226,3 մլն դրամի վաճառք։

Փոխանակման կետերի միջին կշռված փոխարժեքները, դրամ

Ամսաթիվ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի
Առք Վաճառք Առք Վաճառք Առք Վաճառք
Սեպտեմբերի 28 360,43 362,88 409,44 412,94 4,098 4,096
Սեպտեմբերի 29 360,66 362,84 408,43 412,04 4,106 4,092
Սեպտեմբերի 30 360,85 362,74 407,92 411,43 4,123 4,115
Հոկտեմբերի 1 360,66 362,92 406,37 410,65 4,140 4,136
Հոկտեմբերի 2 360,37 362,70 404,39 408,83 4,127 4,121
Հոկտեմբերի 3 360,20 362,86 403,92 408,29 4,104 4,107
Հոկտեմբերի 4 359,88 362,45 403,71 408,95 4,065 4,099

* ՀՀ կենտրոնական բանկի հետ և ՀՀ ֆոնդային բորսայում կատարված գործառնությունները չեն ներառվում հաշվարկներում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}