Արտարժույթի շուկան հոկտեմբերի 2-ին. ՀՀ ԿԲ ամփոփագիր

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները հոկտեմբերի 2-ին գնել են շուրջ 75,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ շուրջ 26,9 մլն դոլար։
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 361,59 դրամ, վաճառքինը՝ 363,74 դրամ։ Միջբանկային* շուկայում իրականացվել է 8 մլն դոլարի առք ու վաճառք՝ 362,43 դրամ միջին փոխարժեքով։
Եվրոյով իրականացվել է մոտ 10,5 մլն եվրոյի առք և 10,1 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 406,71 դրամ, իսկ վաճառքինը՝ 413,14 դրամ։ Միջբանկային շուկայում եվրոյով գործարքներ չեն եղել։
Նույն օրը գնվել է շուրջ 1,68 մլրդ ռուբլի՝ 4,25 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 589 մլն ռուբլի՝ 4,37 դրամով։ Միջբանկային շուկայում իրականացվել է 600 մլն ռուբլու առք ու վաճառք՝ 4,33 դրամ փոխարժեքով։
Այլ արժույթներով գնման դրամային համարժեքը կազմել է 388,8 մլն դրամ (մոտ 1,07 մլն ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 174,1 մլն դրամ։
Բանկերի և վարկային կազմակերպությունների ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 39 մլրդ 59,5 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 16 մլրդ 710,4 մլն դրամ։ Միջբանկային առքի և վաճառքի ծավալը կազմել է 5 մլրդ 497,4 մլն դրամ։
Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 948 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 965,5 մլն դրամ։
Ներբանկային և միջբանկային գործառնություններ, սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը
Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Եվրոյով միջբանկային գործարքներ չեն եղել։
Սեպտեմբերի 21–27-ը փոխանակման կետերը գնել են 17,0 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ 18,8 մլն դոլար։ Դոլարի գնման միջին փոխարժեքը տատանվել է 360,25–361,23 դրամի, վաճառքինը՝ 362,92–363,55 դրամի միջակայքում։
Եվրոյով գործարքների ծավալը կազմել է 4,49 մլն եվրոյի առք և 4,78 մլն եվրոյի վաճառք։ Վաճառքի միջին փոխարժեքը գտնվել է 412,88–417,19 դրամ միջակայքում։
Շաբաթվա ընթացքում փոխանակման կետերը գնել են 986 մլն ՌԴ ռուբլի, իսկ վաճառել՝ 593 մլն ռուբլի։ Ռուբլու փոխարժեքը տատանվել է 4,02–4,14 դրամի սահմաններում։
Այլ արտարժույթներով գործարքների դրամային համարժեքը կազմել է 232,7 մլն դրամի առք և 221,4 մլն դրամի վաճառք։
Փոխանակման կետերի միջին կշռված փոխարժեքները, դրամ
| Ամսաթիվ | ԱՄՆ դոլար | Եվրո | ՌԴ ռուբլի | |||
|---|---|---|---|---|---|---|
| Առք | Վաճառք | Առք | Վաճառք | Առք | Վաճառք | |
| Սեպտեմբերի 21 | 360,92 | 363,42 | 413,47 | 417,19 | 4,087 | 4,114 |
| Սեպտեմբերի 22 | 361,23 | 363,55 | 413,35 | 416,53 | 4,143 | 4,137 |
| Սեպտեմբերի 23 | 360,49 | 363,15 | 411,47 | 415,71 | 4,115 | 4,112 |
| Սեպտեմբերի 24 | 360,67 | 362,98 | 409,89 | 414,14 | 4,084 | 4,098 |
| Սեպտեմբերի 25 | 360,36 | 362,97 | 409,51 | 413,34 | 4,081 | 4,089 |
| Սեպտեմբերի 26 | 360,39 | 362,92 | 407,61 | 412,88 | 4,061 | 4,087 |
| Սեպտեմբերի 27 | 360,25 | 362,94 | 408,40 | 413,38 | 4,020 | 4,090 |
* ՀՀ կենտրոնական բանկի հետ և ՀՀ ֆոնդային բորսայում կատարված գործառնությունները չեն ներառվում հաշվարկներում։



