Ծառայություններն աճել են 12,8%-ով, ամենամեծ մասնաբաժինը ֆինանսական ոլորտինն է

2026-ի հունվար-օգոստոսին Հայաստանում ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կազմել է 3 տրլն 29,5 մլրդ դրամ (մոտ 8,14 մլրդ ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,8%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամենամեծ մասնաբաժինը՝ 32,4%-ը, բաժին է ընկել ֆինանսական և ապահովագրական գործունեությանը՝ 981,8 մլրդ դրամ (+12,7%)։
Տեղեկատվության և կապի ծառայությունները կազմել են 604,8 մլրդ դրամ (20%, +14%), տրանսպորտինը՝ 387,6 մլրդ դրամ (12,8%, +18,8%), կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 281,5 մլրդ դրամ (9,3%, +13,9%)։
Ամենաարագն աճել են վարչարարական և օժանդակ ծառայությունները՝ 24%-ով՝ մինչև 109,3 մլրդ դրամ։ Սպասարկման այլ ծառայություններն աճել են 17,8%-ով, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը՝ 12,2%-ով, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 12,1%-ով։ Մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայություններն աճել են 2,8%-ով՝ մինչև 210,9 մլրդ դրամ, կրթությանը նվազել է 1,4%-ով՝ մինչև 59,3 մլրդ դրամ։
Օգոստոսին ծառայությունների ծավալը կազմել է 420,5 մլրդ դրամ՝ 2025-ի օգոստոսի համեմատ 11,4%-ով ավելի և հուլիսի համեմատ 1,3%-ով պակաս։ Կոմիտեի պարզաբանմամբ՝ ցուցանիշների փոփոխությունները պայմանավորված են տաքսիով ուղևորափոխադրումների ծավալների և հասույթների ճշգրտմամբ՝ ՊԵԿ-ի տվյալների հիման վրա։
| Ծառայություններ | Հունվար-օգոստոս, մլրդ դրամ | Կշիռ, % | Աճ, % |
|---|---|---|---|
| Ընդամենը | 3 029,5 | 100 | +12,8 |
| Ֆինանսական և ապահովագրական գործունեություն | 981,8 | 32,4 | +12,7 |
| Տեղեկատվություն և կապ | 604,8 | 20,0 | +14,0 |
| Տրանսպորտ | 387,6 | 12,8 | +18,8 |
| Կացության և հանրային սննդի կազմակերպում | 281,5 | 9,3 | +13,9 |
| Մշակույթ, զվարճություններ և հանգիստ | 210,9 | 7,0 | +2,8 |
| Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն | 135,4 | 4,5 | +12,2 |
| Առողջապահություն և սոցիալական սպասարկում | 127,5 | 4,2 | +4,9 |
| Վարչարարական և օժանդակ գործունեություն | 109,3 | 3,6 | +24,0 |
| Անշարժ գույքի հետ կապված գործունեություն | 106,4 | 3,5 | +12,1 |
| Կրթություն | 59,3 | 1,9 | −1,4 |
| Սպասարկման այլ ծառայություններ | 24,9 | 0,8 | +17,8 |
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։ Ընթացիկ գներով։ Աճը՝ 2025-ի հունվար-օգոստոսի համեմատ։
Լուսանկարը՝ Magnific/ pvproductions



