ՊԵԿ. 9 ամսում հարկային եկամուտներն աճել են 14,7%-ով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026-ի հունվար-սեպտեմբերին պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ (մոտ 6,36 մլրդ ԱՄՆ դոլար) հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի են 14,7%-ով կամ 295,4 մլրդ դրամով։
Միաժամանակ, 2026-ի հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 126,9 մլրդ դրամով կամ 5,8%-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 89,4 մլրդ դրամով կամ 4%-ով։
Միայն այս տարվա սեպտեմբերին բյուջե է մուտքագրվել 281 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի է 37,6 մլրդ դրամով կամ շուրջ 15,4%-ով։
Զուգահեռաբար, 2026-ի հունվար-սեպտեմբերին հարկ վճարողներին վերադարձվել է 250,1 մլրդ դրամ, ինչը 2025-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ավելի է 32,2 մլրդ դրամով կամ 14,8%-ով։



