Դիզելային վառելիքը տարեկան կտրվածքով թանկացել է 28%-ով

2026-ի սեպտեմբերին Հայաստանում դիզելային վառելիքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 28%-ով, բենզինը՝ 11,4%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ օգոստոսի համեմատ դիզելային վառելիքը թանկացել է 6,4%-ով, բենզինը՝ 4,1%-ով։
Հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) տարեկան կտրվածքով թանկացել են 28,3%-ով, օգոստոսի համեմատ՝ 2%-ով։
Դիզելային վառելիքն ամենաշատը թանկացել է ապրիլին՝ 12,9%-ով, ապա օգոստոսին՝ 9,8%-ով։ Բենզինը հունվարին էժանացել էր 4,5%-ով, փետրվարին՝ 2,7%-ով, իսկ մարտից թանկանում է ամեն ամիս։
2015-ի համեմատ բենզինի գինը սեպտեմբերին կազմել է 134,4%, դիզելային վառելիքինը՝ 166,1%։
Անձնական փոխադրամիջոցների վառելանյութերը սպառողական գների ինդեքսի տարեկան աճին ավելացրել են 0,12 տոկոսային կետ, ամսական աճին՝ 0,04 տոկոսային կետ։
| 2026 | Նախորդ ամսվա համեմատ, % | Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, % | ||||
|---|---|---|---|---|---|---|
| Բենզին | Դիզել | Հեղուկ գազ | Բենզին | Դիզել | Հեղուկ գազ | |
| Հունվար | −4,5 | −1,6 | +19,0 | −5,7 | −3,3 | +9,2 |
| Փետրվար | −2,7 | −3,0 | −7,8 | −8,2 | −6,2 | +48,3 |
| Մարտ | +1,7 | −0,1 | −11,2 | −6,3 | −5,9 | +0,2 |
| Ապրիլ | +5,1 | +12,9 | +4,9 | +0,6 | +7,0 | +48,8 |
| Մայիս | +2,9 | +6,0 | +34,9 | +8,9 | +17,1 | +97,0 |
| Հունիս | +0,3 | −1,1 | −18,6 | +10,4 | +19,0 | +76,2 |
| Հուլիս | +1,0 | +1,0 | +2,6 | +7,4 | +14,3 | +44,6 |
| Օգոստոս | +4,1 | +9,8 | +9,4 | +11,7 | +25,0 | +23,6 |
| Սեպտեմբեր | +4,1 | +6,4 | +2,0 | +11,4 | +28,0 | +28,3 |
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։ Հեղուկ գազ՝ հեղուկ ածխաջրածիններ (բութան, պրոպան և այլն)։



