Industry

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ. տարվա ամենաբարձր ամսական ցուցանիշը

2026-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27%-ով ավելի է, քան նախորդ տարվա սեպտեմբերին։ Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2026-ի օգոստոսի համեմատ այցելություններն աճել են շուրջ 28%-ով, և սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։

Ընդհանուր առմամբ 2026-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 757 349 զբոսաշրջիկ։

ՀՀ կառավարության տվյալներով՝ 2026-ի հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել էր 1 մլն 41,6 հազ. զբոսաշրջային այց, ինչը պատմական ամենաբարձր ցուցանիշն է և 14,8%-ով գերազանցում է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (907,1 հազ.)։ Հունվար-օգոստոսին Հայաստան էր այցելել 1 մլն 467,3 հազ. զբոսաշրջիկ՝ 2%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}