«Արմսվիսբանկի» դոլարային և եվրոյով պարտատոմսերը ցուցակվում են AMX-ում չորս թողարկման ապացուցակման ֆոնին

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) նոյեմբերի 3-ից կսկսվի «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով և եվրոյով թողարկված պարտատոմսերի առևտուրը։
Այս մասին հայտնել է բորսան։ Միաժամանակ նոյեմբերի 1-ից և 2-ից շրջանառության ժամկետը լրանալու հիմքով ապացուցակվում են «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի, «Ակբա բանկ» ԲԲԸ-ի և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը։
Ցուցակում
AMX-ի գլխավոր տնօրենի 2026-ի հոկտեմբերի 29-ի ՑՊ-102-10/26 և ՑՊ-103-10/26 որոշումներով պարտատոմսերը ներառվում են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, և դրանցով թույլատրվում է նաև հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։
| SWISBU | SWISBM1 | |
|---|---|---|
| ԱՄՏԾ | AMSWISB2UER4 | AMSWISBM1ER3 |
| Արժույթ / անվանական արժեք | 100 ԱՄՆ դոլար | 100 եվրո |
| Քանակ | 86,8 հազ. հատ | 42 հազ. հատ |
| Ծավալ՝ անվանական արժեքով* | 8,7 մլն ԱՄՆ դոլար | 4,2 մլն եվրո |
| Արժեկտրոն | 5,75% | 4,50% |
| Արժեկտրոնի վճարում | Կիսամյակային, 8 վճարում, ACT/365A | |
| Տեղաբաշխում | 08.06.2026–30.09.2026 | |
| Ժամկետ / մարում | 48 ամիս / 08.06.2030 | |
| Առևտրի առաջին օր | 03.11.2026 | |
* Business Daily-ի հաշվարկ՝ AMX-ի տվյալների հիման վրա։
Ապացուցակում
| Թողարկող | ԱՄՏԾ / հապավում | Ծավալ ցուցակման պահին* | Արժեկտրոն | Ցուցակ | Ապացուցակում |
|---|---|---|---|---|---|
| «Կոնվերս բանկ» ՓԲԸ | AMCOVSB2KER6 / COVSBK | 5 մլրդ դրամ (մոտ 13,9 մլն ԱՄՆ դոլար)՝ 100 հազ. հատ × 50 հազ. դրամ | 9,75% | Abond | 01.11.2026 |
| «Ակբա բանկ» ԲԲԸ | AMACBAB2EER9 / ACBABE | 1,4 մլրդ դրամ՝ մոտ 14 հազ. հատ × 100 հազ. դրամ | 9,5% | Bbond | 02.11.2026 |
| «Ակբա բանկ» ԲԲԸ | AMACBAB2FER6 / ACBABF | 3,6 մլն ԱՄՆ դոլար՝ 36,4 հազ. հատ × 100 դոլար | 4,5% | Bbond | 02.11.2026 |
| «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ | AMFARMB21ER4 / FARMB1 | 1,2 մլրդ դրամ՝ 12 հազ. հատ × 100 հազ. դրամ | 12,25% | Bbond | 02.11.2026 |
* Ըստ AMX-ի՝ 2024-ին ցուցակման մասին հաղորդագրությունների։ Business Daily-ի հաշվարկ։
Կենտրոնական բանկ
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանի հոկտեմբերի 28-ի թիվ 1/428 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ առավելագույնը 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, 100 հազ. դրամ անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի համար։ Հայտը ներկայացվել էր սեպտեմբերի 23-ին, լրացումները՝ սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 20-ին։ Ազդագիրն ինքնին այս նյութի հրապարակման պահին հասանելի չէ ո՛չ ԿԲ-ի, ո՛չ էլ ընկերության կայքում, ուստի թողարկման պայմանները (արժեկտրոն, ժամկետներ) դեռ հայտնի չեն։
Ընկերությունը հոկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ նոյեմբերին թողարկելու է սոցիալական պարտատոմսեր։ Sustainable Fitch-ը սոցիալական պարտատոմսերի շրջանակին տվել է «Գերազանց» (Excellent) գնահատական և այն համապատասխան է համարել Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ICMA) Social Bond Principles 2025-ին։ Միջոցներն ուղղվելու են փոքր գյուղատնտեսական արտադրողների, գյուղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ագրոբիզնեսի ֆինանսավորմանը և գյուղտեխնիկայի լիզինգին։
ԿԲ նախագահի հոկտեմբերի 28-ի թիվ 1/424 Ա որոշմամբ «որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով» կասեցվել է «Ակբա բանկ» ԲԲԸ-ի անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման ժամկետը։ Ծրագիրը նախատեսում է 20 մլրդ դրամ (100 հազ. դրամ անվանական արժեքով) և 50 մլն ԱՄՆ դոլար (100 դոլար անվանական արժեքով) ընդհանուր ծավալ։ Հոկտեմբերի 29-ին AMX-ը «Ակբա բանկից» ստացել է նաև էական փաստեր և տեղեկություններ պարունակող փաստաթուղթ։



