Markets

ՀՀ ԿԲ-ն գրանցել է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշմամբ գրանցվել «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի անվանական, ոչ փոխարկելի, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ հաշվի առնելով ներկայացված լրացումները:

Ըստ ծրագրի՝ թողարկվող պարտատոմսերի ընդհանուր ծավալները կազմում են 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ և 20,000,000 (քսան միլիոն) ԱՄՆ դոլար: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը սահմանված է համապատասխանաբար 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման որոշումն ուժի մեջ է մտնում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ին պաշտոնապես հանձնվելու կամ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։

«Բիբլոս Բանկ Արմենիա»-ի ակտիվները, 2026-ի հունիսի 30-ի դրությամբ, կազմել են 138 մլրդ 51 մլն 274 հազար դրամ (ավելի քան 379 մլն 846 հազար ԱՄՆ դոլար՝ սեպտեմբերի 18-ի փոխարժեքով)՝ 2025-ի տարեվերջի 135 մլրդ 252 մլն 821 հազարի դիմաց: Ընդհանուր պարտավորությունները կազմել են 101 մլրդ 308 մլն 492 հազար դրամ:

Սեփական կապիտալը կազմել է 36 մլրդ 742 մլն 782 հազար դրամ: Միաժամանակ, նորմատիվային ընդհանուր (սեփական) կապիտալի փաստացի մեծությունը կազմել է 37 մլրդ 204 մլն 132 հազար ՀՀ դրամ՝ զգալիորեն գերազանցելով ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված 30 մլրդ դրամի նվազագույն պահանջը։
2026-ի առաջին 6 ամիսների համար բանկի գործառնական եկամուտը կազմել է 2,494,725 հազար դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանը բանկն ամփոփել է 67 մլն 396 հազար դրամ զուտ շահույթով։

Բանկի կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը կազմել է 31.03% (ԿԲ նվազագույն սահմանաչափը՝ 11.00%)։ Բարձր իրացվելի ակտիվների և զուտ դրամական արտահոսքի հարաբերակցությունը կազմել է 241.36% (ԿԲ նվազագույն սահմանաչափը՝ 100.00%)։

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}