Markets

Գրանցվել է Հայաստանի 10-րդ վճարահաշվարկային կազմակերպությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը «ԱԼԵ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել է դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա։ Այսպիսով՝ ընկերությունը կարող է գործել որպես վճարահաշվարկային կազմակերպություն։

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ գրանցվել են ընկերության ղեկավարները.

  • գործադիր տնօրեն՝ Արտյոմ Բաղդասարյան,
  • գլխավոր հաշվապահ՝ Ռոբերտ Մելիքյան։

Կենտրոնական բանկի երկու որոշումներն էլ ընդունվել են լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի 2026 թ. սեպտեմբերի 2-ի եզրակացության հիման վրա (թիվ 42 արձանագրություն)։ Հաշվի են առնվել նաև 2026 թվականի հունիսից օգոստոս ընկերության ներկայացրած միջնորդագրերն ու կից փաստաթղթերը։

Որոշումներն ուժի մեջ են մտնում ընկերությանը պաշտոնապես հանձնվելուն հաջորդող օրվանից։

«ԱԼԵ ՓԵՅ» ՓԲԸ-ն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2026 թվականի մայիսի 27-ին։

«ԱԼԵ ՓԵՅ» ՓԲԸ-ն ներառյալ՝ Հայաստանում գործում է 10 վճարահաշվարկային կազմակերպություն։

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}