Macro

Տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է մինչև 4,3%

2026-ի սեպտեմբերին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 4,3%, իսկ օգոստոսի համեմատ գներն աճել են 0,2%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին տարեկան գնաճը 4,4% էր։

Հունվար-սեպտեմբերին գներն աճել են 4,5%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 2,2%-ով։

Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները տարեկան կտրվածքով թանկացել են 6,2%-ով։ Միսը թանկացել է 10,5%-ով, ինչը տարեկան գնաճին ավելացրել է 1,12 տոկոսային կետ, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 11%-ով։ Տավարի միսը թանկացել է 21,5%-ով, ձուն՝ 23,8%-ով, գառան և ոչխարի միսը՝ 15,6%-ով։ Ձուկն ու ծովամթերքն էժանացել են 13,9%-ով։

Օգոստոսի համեմատ միրգն էժանացել է 6,9%-ով, իսկ բանջարեղենը թանկացել է 5,1%-ով։ Տարեկան կտրվածքով կաղամբը թանկացել է 78,8%-ով, խնձորը՝ 22,9%-ով։

Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 7,5%-ով, ռեստորաններն ու հյուրանոցները՝ 5,4%-ով, հագուստն ու կոշիկը՝ 4,6%-ով։ Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով, ծառայությունների սակագները՝ 2,9%-ով։ Սեպտեմբերին կրթության ծառայությունները օգոստոսի համեմատ թանկացել են 3,2%-ով, տրանսպորտի ծառայություններն էժանացել են 3,6%-ով։

Սեպտեմբերին դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ օգոստոսի համեմատ արժևորվել է 0,5%-ով։ Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 363,6 դրամ՝ 2025-ի սեպտեմբերի 382,8 դրամի դիմաց։

Ապրանքներ և ծառայություններ 2025-ի սեպտեմբերի համեմատ, % Օգոստոսի համեմատ, %
Սպառողական գների ինդեքս, ընդամենը +4,3 +0,2
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք +6,2 +0,1
Ալկոհոլային խմիչք, ծխախոտ +7,5 +0,2
Հագուստ և կոշիկ +4,6 +0,4
Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ +2,1 +0,9
Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա +2,2 0,0
Առողջապահություն +3,3 −0,1
Տրանսպորտ +2,8 −0,5
Կապ +0,2 +0,1
Հանգիստ և մշակույթ +0,8 +1,2
Կրթություն +3,2 +3,2
Ռեստորաններ և հյուրանոցներ +5,4 +0,2
Տարբեր ապրանքներ և ծառայություններ +2,9 +0,2

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}