Regulation

ՊԵԿ-ը շրջանառությունից դուրս է բերել 139 խանութում հայտնաբերված կեղծ հսկիչ նշաններով 2179 շիշ օղի

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցները Երևանի և մարզերի 139 մթերային խանութում հայտնաբերել և շրջանառությունից դուրս են բերել կեղծ հսկիչ նշաններով 2179 շիշ օղի։

Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը՝ երկրի հարկային և մաքսային մարմինը։ Օղին վաճառվում էր ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով։ Հայտնաբերվել են նաև միևնույն հսկիչ նշանների բազմակի օգտագործման դեպքեր։

Միջոցառումներն իրականացրել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 3-րդ բաժինը, որն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Հայաստանում ստվերային շրջանառության մեջ են կեղծ և էժան օղիներ։ Հավաքված տեղեկատվությունը վերլուծվում է, պարզվում են իրավախախտման բոլոր հանգամանքներն ու խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։

Առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ-ը 24 հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Կոմիտեն կոչ է անում ալկոհոլային խմիչքներ արտադրողներին դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։ Վերավաճառողներին խորհուրդ է տրվում չգնել և չվաճառել անհայտ ծագման և շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ, իսկ մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթերը։

Սպառողներին ՊԵԿ-ը հորդորում է գնելուց առաջ ուշադրություն դարձնել նմանատիպ խմիչքների գներին և E-MARK հավելվածով սկանավորել հսկիչ նշանը՝ համոզվելու, որ ապրանքը ենթակա է վաճառքի։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}