Markets
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 25 մլրդ դրամի 30-ամյա պարտատոմսեր

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին ամբողջությամբ տեղաբաշխվել են 30 տարի մարման ժամկետով 25 մլրդ դրամի (մոտ 69,1 մլն ԱՄՆ դոլար) պետական պարտատոմսեր։ Պահանջարկը կազմել է 41,84 մլրդ դրամ՝ 1,7 անգամ գերազանցելով առաջարկը։
AMX-ի տվյալներով՝ AMGB3029A548 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9,7428%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,20% է։
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես AMX-ի առևտրային հարթակում, այնպես էլ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Նույն օրը AMX-ի երկրորդային շուկայում պետական պարտատոմսերով կնքվել է 8 գործարք՝ 6,21 մլրդ դրամի ծավալով։ Առաջատարը ՀՀ ֆինանսների նախարարության GB1135A պարտատոմսն էր՝ 4,12 մլրդ դրամ, մինչև մարում 8,76% եկամտաբերությամբ։
Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։



