Հայաստանի ֆոնդային բորսան ապացուցակում է «Ֆասթ Բանկի» 2 մլրդ և «Արմսվիսբանկի» 4,65 մլրդ դրամի պարտատոմսերը

«Ֆասթ Բանկի» և «Արմսվիսբանկի» դրամային պարտատոմսերը մարվում են և ապացուցակվում Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ Երկու թողարկումների ընդհանուր անվանական ծավալը 6,65 մլրդ դրամ է (մոտ 18,4 մլն ԱՄՆ դոլար)։
Այս մասին հայտնում է AMX-ը։ Բորսայում դրանցով առևտուրը դադարեցվում է շրջանառության ժամկետը լրանալու հիմքով։ Երկու թողարկումներն էլ ցուցակված էին պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում։
«Ֆասթ Բանկի» պարտատոմսերը (FSCRBD) մարվում են հոկտեմբերի 19-ին։ Բանկը 2024-ի ապրիլի 19-ից հունիսի 7-ը տեղաբաշխել էր 20 հազ. պարտատոմս՝ 100 հազ. դրամ անվանական արժեքով, ընդհանուր 2 մլրդ դրամ։ Շրջանառության ժամկետը 30 ամիս էր, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11%, արժեկտրոնները վճարվում էին եռամսյակային՝ ընդհանուր 10 անգամ։ AMX-ում պարտատոմսերը շրջանառվում էին 2024-ի հուլիսի 1-ից։
«Արմսվիսբանկի» պարտատոմսերը (SWISBK) մարվում են հոկտեմբերի 21-ին։ 2024-ի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 28-ը տեղաբաշխվել էր 93 հազ. պարտատոմս՝ 50 հազ. դրամ անվանական արժեքով, ընդհանուր 4,65 մլրդ դրամ։ 24 ամիս ժամկետով պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը 10% էր, արժեկտրոնները վճարվում էին կիսամյակային՝ ընդհանուր 4 անգամ։ Բորսայում դրանք շրջանառվում էին 2024-ի դեկտեմբերի 26-ից։
| «Ֆասթ Բանկ» | «Արմսվիսբանկ» | |
|---|---|---|
| Բորսային կոդ | FSCRBD | SWISBK |
| ISIN | AMFSCRB2DER8 | AMSWISB2KER5 |
| Ծավալ | 2 մլրդ դրամ | 4,65 մլրդ դրամ |
| Արժեկտրոն | 11% | 10% |
| Արժեկտրոնի վճարում | եռամսյակային | կիսամյակային |
| Ժամկետ | 30 ամիս | 24 ամիս |
| Տեղաբաշխում | 19.04-07.06.2024 | 21.10-28.11.2024 |
| Մարում | 19.10.2026 | 21.10.2026 |
AMX-ում կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 1,06 տրլն դրամ, շուկայի կապիտալիզացիան՝ 349,4 մլրդ դրամ։ Ցուցակված և առևտրին թույլատրված է 64 թողարկողի 277 արժեթուղթ։



