Industry

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8%-ով, ՀԱԷԿ-ինը նվազել է 45,1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 7 027 մլն կՎտ·ժ էլեկտրաէներգիա՝ 8%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (6 508,1 մլն կՎտ·ժ)։

Հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրությունը նվազել է 45,1%-ով՝ մինչև 939,5 մլն կՎտ·ժ։ Ջերմաէլեկտրակայաններն արտադրությունն ավելացրել են 49,9%-ով՝ մինչև 2 968,4 մլն կՎտ·ժ, հիդրոէլեկտրակայանները՝ 9,4%-ով՝ մինչև 1 858,9 մլն կՎտ·ժ։ Արևային էլեկտրակայաններն արտադրել են 1 259,6 մլն կՎտ·ժ (+12,7%), հողմայինները՝ 0,6 մլն կՎտ·ժ։

Արտադրության կառուցվածքում ջերմաէլեկտրակայաններին բաժին է ընկել 42,2%-ը, ՀԷԿ-երին՝ 26,5%-ը, արևային կայաններին՝ 17,9%-ը, ՀԱԷԿ-ին՝ 13,4%-ը։

Ընդհանուր ծավալում ներառված է ինքնավար արտադրողների՝ փոխհոսքերի մասով արտադրած էլեկտրաէներգիան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ նրանք «Հայաստանի էլեկտրական ցանցերին» առաքել են 479,8 մլն կՎտ·ժ, ևս մոտ 278,8 մլն կՎտ·ժ, մոտարկված հաշվարկներով, արտադրել և սպառել են տեղում։

Էլեկտրակայաններ 2026 հունվար-օգոստոս 2025 հունվար-օգոստոս Փոփոխություն, % Կշիռ, %
Ընդամենը 7 027,0 6 508,1 +8,0 100
ՋԷԿ 2 968,4 1 980,5 +49,9 42,2
ՀԷԿ 1 858,9 1 699,2 +9,4 26,5
Արևային էլեկտրակայաններ 1 259,6 1 117,9 +12,7 17,9
ՀԱԷԿ 939,5 1 710,0 −45,1 13,4
Հողմային էլեկտրակայաններ 0,6 0,5 +19,8 0,0

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։ Մլն կՎտ·ժ։ Կշիռը՝ բնեղեն ցուցանիշներով։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}