Markets

Արտարժույթի շուկան հոկտեմբերի 19-ին. ՀՀ ԿԲ ամփոփագիր

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները հոկտեմբերի 19-ին գնել են շուրջ 45,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ շուրջ 37,8 մլն դոլար։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,13 դրամ, վաճառքինը՝ 362,59 դրամ։ Միջբանկային* շուկայում դոլարով գործարքներ չեն եղել։

Եվրոյով իրականացվել է մոտ 14,53 մլն եվրոյի առք և 11,13 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 402,48 դրամ, իսկ վաճառքինը՝ 409,63 դրամ։ Միջբանկային շուկայում եվրոյով գործարքներ չեն եղել։

Նույն օրը գնվել է շուրջ 2,1 մլրդ ռուբլի՝ 4,22 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 449,2 մլն ռուբլի՝ 4,34 դրամով։ Միջբանկային շուկայում իրականացվել է 300 մլն ռուբլու առք ու վաճառք՝ 4,34 դրամ փոխարժեքով։

Այլ արժույթներով գնման դրամային համարժեքը կազմել է 376,2 մլն դրամ (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 396,3 մլն դրամ։

Բանկերի և վարկային կազմակերպությունների ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 31 մլրդ 430,3 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 20 մլրդ 623,4 մլն դրամ։ Միջբանկային առքի և վաճառքի ծավալը կազմել է 1 մլրդ 302 մլն դրամ։

Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 2 մլրդ 89,5 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 1 մլրդ 929,9 մլն դրամ։

Ներբանկային և միջբանկային գործառնություններ, հոկտեմբերի 6-ից 19-ը

Ներբանկային առքՆերբանկային վաճառքՄիջբանկային
ԱՄՆ դոլար, մլն
0
20
40
60
80
06.10
07.10
08.10
09.10
12.10
13.10
14.10
15.10
16.10
19.10
Եվրո, մլն
0
12
24
36
06.10
07.10
08.10
09.10
12.10
13.10
14.10
15.10
16.10
19.10
ՌԴ ռուբլի, մլրդ
0
1
2
3
06.10
07.10
08.10
09.10
12.10
13.10
14.10
15.10
16.10
19.10

Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Հոկտեմբերի 6-ին, 8-ին, 9-ին, 12-ին, 14-ին, 16-ին և 19-ին դոլարով միջբանկային գործարքներ չեն եղել, հոկտեմբերի 6-ին՝ նաև ռուբլով։ Եվրոյով միջբանկային գործարքներ եղել են հոկտեմբերի 6-ին (առք և վաճառք), 7-ին (միայն վաճառք) և 8-ին (միայն առք)։

Հոկտեմբերի 5-ից 11-ը փոխանակման կետերը գնել են 15,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ 18 մլն դոլար։ Դոլարի գնման միջին փոխարժեքը տատանվել է 357,74–360,20 դրամի, վաճառքինը՝ 360,82–362,46 դրամի միջակայքում։

Եվրոյով գործարքների ծավալը կազմել է 4,14 մլն եվրոյի առք և 4,99 մլն եվրոյի վաճառք։ Վաճառքի միջին փոխարժեքը գտնվել է 405,23–406,90 դրամ միջակայքում։

Շաբաթվա ընթացքում փոխանակման կետերը գնել են 1,05 մլրդ ՌԴ ռուբլի, իսկ վաճառել՝ 613,9 մլն ռուբլի։ Ռուբլու փոխարժեքը տատանվել է 4,01–4,09 դրամի սահմաններում։

Այլ արտարժույթներով գործարքների դրամային համարժեքը կազմել է 245,5 մլն դրամի առք և 221,5 մլն դրամի վաճառք։

Փոխանակման կետերի միջին կշռված փոխարժեքները, դրամ

Ամսաթիվ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի
Առք Վաճառք Առք Վաճառք Առք Վաճառք
Հոկտեմբերի 5 360,20 362,46 401,96 406,28 4,091 4,088
Հոկտեմբերի 6 359,52 361,84 400,77 405,23 4,049 4,060
Հոկտեմբերի 7 359,19 361,74 401,88 406,24 4,032 4,055
Հոկտեմբերի 8 359,00 361,65 402,06 405,81 4,040 4,043
Հոկտեմբերի 9 358,65 361,42 402,16 406,31 4,038 4,045
Հոկտեմբերի 10 357,99 361,25 402,02 406,84 4,038 4,049
Հոկտեմբերի 11 357,74 360,82 401,63 406,90 4,010 4,059

* ՀՀ կենտրոնական բանկի հետ և ՀՀ ֆոնդային բորսայում կատարված գործառնությունները չեն ներառվում հաշվարկներում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}