IntensiveAgro

Երևանյան միջազգային AGRO EXPO-ում ներկայացվում են շուրջ 70 կազմակերպությունների ձեռքբերումները

Գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և ագրոտեխնոլոգիաների AGRO EXPO 2026 միջազգային առաջին ցուցահանդեսը Երևանում համախմբել է մոտ 70 ընկերություն, ասոցիացիա և գիտակրթական հաստատություն։

Ցուցահանդեսը կազմակերպել է «Neo Concept»-ը, այն անցկացվում է հոկտեմբերի 16-18-ը, ժամը 11:00-19:00, «Երևան Էքսպո» կենտրոնում։ Ցուցահանդեսը մեկ հարթակում է հավաքում արտադրողներին, ներմուծողներին, տեխնոլոգիական լուծումներ մատակարարողներին, ֆերմերներին և սննդի ոլորտի մասնագետներին՝ B2B և B2C համագործակցության, նոր գործընկերներ ու հաճախորդներ գտնելու համար։ BusinessDaily-ն ցուցահանդեսի մի շարք մասնակիցների հետ զրուցել է Հայաստանի շուկայում նրանց անելիքների մասին։

AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 11 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 22 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 33 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 44 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 55 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 66 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 77 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 88 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 99 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1010 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1111 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1212 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1313 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1414 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1515 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1616 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1717 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1818 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 1919 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2020 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2121 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2222 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2323 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2424 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2525 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2626 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2727 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2828 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 2929 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3030 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3131 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3232 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3333 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3434 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3535 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3636 / 37
AGRO EXPO 2026, Երևան, ցուցահանդեսի մասնակիցներ — լուսանկար 3737 / 37

Լուսանկարները՝ BusinessDaily

Պարարտանյութ, սերմ և հող

Ռուսական «Եվրոքիմ» ընկերությունը Հայաստան պարարտանյութ է մատակարարում ավելի քան 8 տարի, բայց այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ՝ հայաստանյան գործընկեր «Նովատորի» հետ։ Մարքեթինգի դեպարտամենտի տնօրեն Տատյանա Գրեբեննիկովայի խոսքով՝ տարեկան մատակարարումները 4 հազ. տոննայից հասել են մոտ 30 հազ. տոննայի, ինչը Հայաստանի հանքային պարարտանյութերի շուկայի մոտ 60%-ն է։ Ցուցահանդեսում ընկերությունն ուզում է ուղիղ շփվել ֆերմերների հետ, իսկ ամեն տարի գարնանային դաշտային աշխատանքներից առաջ «Նովատորի» հետ սեմինարներ է անցկացնում 4 մարզում, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում է 50-ից ավելի խոշոր ֆերմեր։

«Սերմ և տնկանյութ արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն ստեղծվել է երկու տարի առաջ և միավորում է 32 անդամ՝ սերմարտադրողներ, սերմ վաճառողներ և ֆերմերներ։ Նախագահ Իշխան Հովսեփյանի խոսքով՝ ասոցիացիան ուզում է կառուցել արժեշղթա, որտեղ սելեկցիոները սորտը վաճառում է հեղինակային իրավունքով, իսկ սերմարտադրողը նրան ռոյալթի է փոխանցում. 2024-ից Հայաստանը UPOV-ի՝ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության անդամ է։ Ասոցիացիայի նպատակն է, որ բոլոր մշակաբույսերը ցանվեն հավաստագրված սերմերով։

«Safe Agro» ընկերության հիմնադիր Նարեկ Գարեգինյանը Սիրիայում արտադրում է պարարտանյութ և հավի միս, զբաղվում վերականգնողական (ռեգեներատիվ) գյուղատնտեսությամբ ու ցանկանում է վերջինիս մեթոդները կիրառել նաև Հայաստանում։ Նրա նպատակը այդ մեթոդներով հետաքրքրված ֆերմերների ու ընկերությունների միություն ստեղծելն է։

Անասնաբուժություն

Ռուսաստանի Կենդանիների առողջության պաշտպանության դաշնային կենտրոնը (ФГБУ «ВНИИЗЖ») ցուցահանդեսում հայ մասնագետներին ներկայացնում է իր պատվաստանյութերն ու ախտորոշիչ թեստ-համակարգերը։ Փոխտնօրեն Լյուդմիլա Կիրովայի խոսքով՝ կենտրոնը Հայաստան է մատակարարում թռչնաբուծության և խոշոր եղջերավորների, այդ թվում՝ դաբաղի դեմ պատվաստանյութեր՝ կոնկրետ պայմանագրերով, հարյուր հազարավոր չափաբաժիններով, և ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են։ Հայաստանում պաշտոնական դիստրիբյուտորը «Նովատորն» է, կենտրոնն ուղիղ աշխատում է նաև Էկոնոմիկայի նախարարության հետ։

«Նովատոր» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Արեգ Մաղաքյան) ցուցահանդեսին մասնակցում է գործընկերների՝ «Եվրոքիմի», Կենդանիների առողջության պաշտպանության դաշնային կենտրոնի և ավստրիական «Սաատբաու» ընկերության հետ։ «Նովատորի» աշխատակից Շուշանիկ Ղազարյանի խոսքով՝ ընկերությունը 10 տարուց ավելի ներմուծում է ագրոբիզնեսի համար անհրաժեշտ ամեն ինչ, 10-ից ավելի արտադրողի դիստրիբյուտոր է՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ավստրիայից և այլ երկրներից, և աշխատում է 200-ից ավելի ֆերմերի հետ։

«Ռեգուլուս Զօօ» ընկերությունը 2011-ից ներմուծում է անասնաբուժական դեղեր, պատվաստանյութեր և կերային հավելումներ և Հայաստանում ներկայացնում է շուրջ երկու տասնյակ արտադրողի։ Ընկերության ներկայացուցիչ Լևոն Եղոյանի խոսքով՝ ընկերությունը շաբաթական հանդիպում է 100–150 ֆերմերի և անասնաբույժի հետ՝ իր գործընկերների արտադրանքը հավուր պատշաճի ներկայացնելու համար։

«Անասնաբույժների ազգային ասոցիացիայի» (47 հիմնադիր, 80-ից ավելի անդամ) նախագահ Արման Օհանյանի խոսքով՝ Հայաստանի գյուղոլորտում աշխատում է մոտ 470 միջին օղակի անասնաբույժ, և դա չի բավականացնում։ Ասոցիացիան տարին 2-3 անգամ դասընթացներ է անցկացնում ավագ անասնաբույժների համար, որոնք հետո սովորեցնում են տեղերում աշխատող գործընկերներին։

Ագրոտեխնոլոգիաներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը ներկայացրել է ուսանողների հավաքած և ծրագրավորած սարքերն ու ստարտափները՝ ջերմատների բերքահավաք ռոբոտ, որը AI-ով որոշում է՝ պտուղը հասուն է, թե ոչ, ռոբոտ շան հիման վրա մշակվող «հովվաշուն» և ջերմատան մոնիթորինգի մուլտիսպեկտրալ դրոն։ «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Գրիշա Ղուրշուդյանի խոսքով՝ համալսարանը Համաշխարհային բանկից ստացել է 270 հազ. եվրո, որով բացվել է կրթական ծրագիրը և գնվել են սարքերը։

«GoShuka» հարթակը ֆերմերներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքն ուղիղ վաճառել Երևանի բնակիչներին՝ առանց վերավաճառողների։ Հիմնադիր Վիկտոր Միխայլովի խոսքով՝ Սյունիքում երկու ամիս առաջ բացված հարթակում գրանցվել է 550 մարդ, ակտիվ է մոտ 80 ֆերմեր, առաջարկվում է 140 անուն ապրանք, շուտով հարթակը կգործի նաև Լոռիում, հետո՝ Տավուշում։

«HGH Agro Drones» (agrodrone.am) ընկերությունը դրոններով սրսկման ծառայություն է մատուցում։ Ընկերության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի խոսքով՝ նախորդ տարի պետության հետ աշխատանքների շրջանակում սրսկել են 9 հազ. հեկտար անտառ, մասնակցել են մորեխի դեմ պայքարին, իսկ այս տարի անցել են գյուղատնտեսությանը և 9 դրոնով մշակել են 200 հեկտարից ավելի դաշտ։

Սնունդ և խմիչք

1951-ին հիմնադրված «Իջևանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ցուցահանդեսում ներկայացնում է ոչ միայն գինիներ ու կոնյակներ, այլև պահածոներ՝ հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, սմբուկի խավիար, աջիկա և մարինադներ։ Մարքեթինգի բաժնի աշխատակից Արտյոմ Զարայանի խոսքով՝ պահածոներ գործարանն արտադրում է մոտ 2013–2014-ից, դրանց մեծ մասն արտահանվում է, հիմնականում Ռուսաստան, իսկ տեղական սուպերմարկետներին մատակարարում են վերջին մոտ երկու տարին, ուստի շատերի համար դրանք դեռ նորություն են։

«Ալկոսֆեր» ՍՊԸ-ի հիմնադիր Ռուբեն Թոփալյանը ներկայացնում է «Ակցենտ» ապրանքանիշի 40 աստիճան թնդությամբ ոգելից խմիչքը, որն արտադրվում է ընկերության սեփական տեխնոլոգիայով. տեխնոլոգիան արտոնագրելու գործընթացում են։ Ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, արտադրությունը սկսվել է 2025-ի վերջին։

Մասնագիտական պրեզենտացիաներ

Ցուցահանդեսի տեղեկատվական գործընկեր «Made by Armenians» ՀԿ-ն անցկացնում է մասնագիտական պրեզենտացիաներ, որոնք վերաբերում են «Արտահանում տարբեր երկրներ. շուկայի ուսումնասիրություն» և «Արտահանում տարբեր երկրներ. ստանդարտներ և սերտիֆիկատներ», «ՓՄՁ-ների ֆինանսների կառավարման և հաշվապահական ծրագրակազմի հնարավորությունները բիզնեսի համար» և «Հարկման առանձնահատկությունները գյուղատնտեսական ոլորտում» թեմաներին։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}