Markets

Հայաստանի արտարժույթի շուկայում նոյեմբերի 10-ին դոլարի առքն աճել է 56,5%-ով՝ մինչև 46,3 մլն դոլար

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները նոյեմբերի 10-ին գնել են շուրջ 46,3 մլն ԱՄՆ դոլար՝ 56,5%-ով ավելի, քան նոյեմբերի 9-ին, իսկ վաճառել՝ շուրջ 46,5 մլն դոլար։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 359,55 դրամ, վաճառքինը՝ 361,31 դրամ։ Միջբանկային* շուկայում 1 մլն դոլարի առք ու վաճառք է կատարվել՝ 360,50 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Եվրոյով իրականացվել է մոտ 11,44 մլն եվրոյի առք և 10,45 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 400,72 դրամ, իսկ վաճառքինը՝ 406,78 դրամ։ Եվրոյով միջբանկային գործարքներ չեն կնքվել։

Նույն օրը գնվել է շուրջ 1 մլրդ 573,8 մլն ռուբլի՝ 4,29 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 562,8 մլն ռուբլի՝ 4,42 դրամով։ Ռուբլով միջբանկային գործարքներ չեն կնքվել։

Այլ արտարժույթների գնման դրամային համարժեքը կազմել է 198,6 մլն դրամ (մոտ 551,0 հազ. ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 1 մլրդ 61,3 մլն դրամ։

Բանկերի և վարկային կազմակերպությունների ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը հասել է 28 մլրդ 197,5 մլն դրամի, իսկ վաճառքինը՝ 24 մլրդ 610,1 մլն դրամի։ Միջբանկային գործարքների ծավալը թե՛ առքի, թե՛ վաճառքի դեպքում կազմել է 360,5 մլն դրամ։

Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 851,8 մլն դրամ, իսկ վաճառվածինը՝ 1 մլրդ 19,8 մլն դրամ։

Ներբանկային և միջբանկային գործառնություններ, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 10-ը

Ներբանկային առքՆերբանկային վաճառքՄիջբանկային
ԱՄՆ դոլար, մլն
0
25
50
75
100
28.10
29.10
30.10
02.11
03.11
04.11
05.11
06.11
09.11
10.11
Եվրո, մլն
0
7
14
21
28
28.10
29.10
30.10
02.11
03.11
04.11
05.11
06.11
09.11
10.11
ՌԴ ռուբլի, մլրդ
0
1
2
3
28.10
29.10
30.10
02.11
03.11
04.11
05.11
06.11
09.11
10.11

Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Միջբանկային սյունը ցույց է տալիս առքը։ Դոլարով միջբանկային գործարքներ չեն եղել հոկտեմբերի 30-ին, նոյեմբերի 2-ին և 5-ին, ռուբլով՝ հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 10-ին։ Եվրոյով միջբանկային գործարքներ այս ժամանակահատվածում չեն եղել։

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը փոխանակման կետերը գնել են 15,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ 18,2 մլն դոլար։ Դոլարի գնման միջին փոխարժեքը տատանվել է 357,42–358,60 դրամի, վաճառքինը՝ 359,99–361,04 դրամի միջակայքում։

Եվրոյով կատարվել է 3,95 մլն առք և 4,83 մլն վաճառք։ Վաճառքի միջին փոխարժեքը տատանվել է 400,40–404,74 դրամի միջակայքում։

Շաբաթվա ընթացքում փոխանակման կետերը գնել են 1,02 մլրդ ՌԴ ռուբլի, իսկ վաճառել՝ 547,0 մլն ռուբլի։ Ռուբլու փոխարժեքը տատանվել է 4,16–4,26 դրամի սահմաններում։

Այլ արտարժույթներով գործարքների դրամային համարժեքը կազմել է 238,2 մլն դրամ՝ առքի, և 247,7 մլն դրամ՝ վաճառքի դեպքում։

Փոխանակման կետերի միջին կշռված փոխարժեքները, դրամ

Ամսաթիվ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի
Առք Վաճառք Առք Վաճառք Առք Վաճառք
Հոկտեմբերի 26 358,60 361,04 401,27 404,74 4,258 4,247
Հոկտեմբերի 27 358,23 360,65 399,48 403,02 4,253 4,227
Հոկտեմբերի 28 357,53 360,09 396,99 401,42 4,234 4,207
Հոկտեմբերի 29 357,42 359,99 397,06 400,40 4,230 4,208
Հոկտեմբերի 30 357,96 360,31 398,54 401,58 4,208 4,190
Հոկտեմբերի 31 357,99 360,38 398,55 401,47 4,160 4,180
Նոյեմբերի 1 357,59 360,43 398,19 402,65 4,155 4,175

* ՀՀ կենտրոնական բանկի հետ և ՀՀ ֆոնդային բորսայում կատարված գործառնությունները չեն ներառվում հաշվարկներում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}