Հայաստանում գինու արտադրությունը հունվար-օգոստոսին աճել է 23,4%-ով, կոնյակինը՝ 14,3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026-ի հունվար-օգոստոսին Հայաստանում խաղողի գինու արտադրությունն աճել է 23,4%-ով՝ մինչև 4,89 մլն լիտր, կոնյակինը՝ 14,3%-ով՝ մինչև 9,57 մլն լիտր՝ 100% սպիրտի հաշվարկով։
Խմիչքների արտադրության ծավալը 8 ամսում կազմել է 146 մլրդ դրամ (մոտ 392 մլն ԱՄՆ դոլար)՝ աճելով 14,4%-ով։ Օգոստոսին այն կազմել է 19 մլրդ դրամ (+8,7%)։
Գարեջրի արտադրությունն աճել է 18,4%-ով՝ մինչև 27,4 մլն լիտր, փրփրուն գինունը՝ 12,9%-ով՝ մինչև 694,4 հազ. լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 47,1%-ով՝ մինչև 1,34 մլն լիտր՝ 100% սպիրտի հաշվարկով, օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչքներինը՝ 25,1%-ով՝ մինչև 818,9 հազ. լիտր։
Ոչ ալկոհոլային խմիչքներից բնական չգազավորված հանքային ջրերի արտադրությունն աճել է 22,3%-ով՝ մինչև 64,1 մլն լիտր, գազավորված հանքային ջրերինը՝ 8,6%-ով՝ մինչև 41,3 մլն լիտր, ոչ ալկոհոլային այլ խմիչքներինը՝ 16,5%-ով՝ մինչև 116,1 մլն լիտր։
| Արտադրանք | 2026 հունվար-օգոստոս | 2025 հունվար-օգոստոս | Փոփոխություն, % |
|---|---|---|---|
| Կոնյակ, հազ. լ 100% սպիրտ | 9 566,1 | 8 366,7 | +14,3 |
| Վիսկի, հազ. լ 100% սպիրտ | 1 341,9 | 2 537,5 | −47,1 |
| Օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչքներ, հազ. լ 100% սպիրտ | 818,9 | 1 093,2 | −25,1 |
| Խաղողի գինի, հազ. լ | 4 894,3 | 3 967,0 | +23,4 |
| որից՝ փրփրուն գինի, հազ. լ | 694,4 | 615,0 | +12,9 |
| Գարեջուր, հազ. լ | 27 380,5 | 23 117,2 | +18,4 |
| Հանքային գազավորված ջրեր, հազ. լ | 41 346,6 | 38 073,2 | +8,6 |
| Բնական չգազավորված հանքային ջրեր, հազ. լ | 64 144,6 | 52 451,7 | +22,3 |
| Ոչ ալկոհոլային այլ խմիչքներ, հազ. լ | 116 137,4 | 99 709,4 | +16,5 |
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե։
Լուսանկարը՝ Magnific



