Արտարժույթի շուկան նոյեմբերի 9-ին. ՀՀ ԿԲ ամփոփագիր

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները նոյեմբերի 9-ին գնել են շուրջ 29,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ շուրջ 38,6 մլն դոլար։
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 359,26 դրամ, վաճառքինը՝ 361,55 դրամ։ Միջբանկային* շուկայում 3,5 մլն դոլարի առք ու վաճառք է կատարվել՝ 360,54 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Եվրոյով իրականացվել է մոտ 8,00 մլն եվրոյի առք և 10,59 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 399,33 դրամ, իսկ վաճառքինը՝ 406,57 դրամ։ Եվրոյով միջբանկային գործարքներ չեն կնքվել։
Նույն օրը գնվել է շուրջ 1 մլրդ 703,0 մլն ռուբլի՝ 4,28 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 827,0 մլն ռուբլի՝ 4,41 դրամով։ Միջբանկային շուկայում 475 մլն ռուբլու առք ու վաճառք է կատարվել՝ 4,38 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Այլ արտարժույթների գնման դրամային համարժեքը կազմել է 213,8 մլն դրամ (մոտ 593,1 հազ. ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 593,9 մլն դրամ։
Բանկերի և վարկային կազմակերպությունների ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը հասել է 21 մլրդ 342,4 մլն դրամի, իսկ վաճառքինը՝ 22 մլրդ 505,3 մլն դրամի։ Միջբանկային գործարքների ծավալը թե՛ առքի, թե՛ վաճառքի դեպքում կազմել է 3 մլրդ 342,4 մլն դրամ։
Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 1 մլրդ 763,8 մլն դրամ, իսկ վաճառվածինը՝ 1 մլրդ 744,7 մլն դրամ։
Ներբանկային և միջբանկային գործառնություններ, հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը
Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Միջբանկային սյունը ցույց է տալիս առքը։ Դոլարով միջբանկային գործարքներ չեն եղել հոկտեմբերի 30-ին, նոյեմբերի 2-ին և 5-ին, ռուբլով՝ հոկտեմբերի 28-ին։ Եվրոյով միջբանկային գործարքներ այս ժամանակահատվածում չեն եղել։
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը փոխանակման կետերը գնել են 15,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ 18,2 մլն դոլար։ Դոլարի գնման միջին փոխարժեքը տատանվել է 357,42–358,60 դրամի, վաճառքինը՝ 359,99–361,04 դրամի միջակայքում։
Եվրոյով կատարվել է 3,95 մլն առք և 4,83 մլն վաճառք։ Վաճառքի միջին փոխարժեքը տատանվել է 400,40–404,74 դրամի միջակայքում։
Շաբաթվա ընթացքում փոխանակման կետերը գնել են 1,02 մլրդ ՌԴ ռուբլի, իսկ վաճառել՝ 547,0 մլն ռուբլի։ Ռուբլու փոխարժեքը տատանվել է 4,16–4,26 դրամի սահմաններում։
Այլ արտարժույթներով գործարքների դրամային համարժեքը կազմել է 238,2 մլն դրամ՝ առքի, և 247,7 մլն դրամ՝ վաճառքի դեպքում։
Փոխանակման կետերի միջին կշռված փոխարժեքները, դրամ
| Ամսաթիվ | ԱՄՆ դոլար | Եվրո | ՌԴ ռուբլի | |||
|---|---|---|---|---|---|---|
| Առք | Վաճառք | Առք | Վաճառք | Առք | Վաճառք | |
| Հոկտեմբերի 26 | 358,60 | 361,04 | 401,27 | 404,74 | 4,258 | 4,247 |
| Հոկտեմբերի 27 | 358,23 | 360,65 | 399,48 | 403,02 | 4,253 | 4,227 |
| Հոկտեմբերի 28 | 357,53 | 360,09 | 396,99 | 401,42 | 4,234 | 4,207 |
| Հոկտեմբերի 29 | 357,42 | 359,99 | 397,06 | 400,40 | 4,230 | 4,208 |
| Հոկտեմբերի 30 | 357,96 | 360,31 | 398,54 | 401,58 | 4,208 | 4,190 |
| Հոկտեմբերի 31 | 357,99 | 360,38 | 398,55 | 401,47 | 4,160 | 4,180 |
| Նոյեմբերի 1 | 357,59 | 360,43 | 398,19 | 402,65 | 4,155 | 4,175 |
* ՀՀ կենտրոնական բանկի հետ և ՀՀ ֆոնդային բորսայում կատարված գործառնությունները չեն ներառվում հաշվարկներում։



