Markets

Արտարժույթի շուկան նոյեմբերի 6-ին և շաբաթվա արդյունքները. ՀՀ ԿԲ ամփոփագիր

Նոյեմբերի 6-ի առևտուրը

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները նոյեմբերի 6-ին գնել են շուրջ 30,1 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ շուրջ 41,2 մլն դոլար։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 359,20 դրամ, վաճառքինը՝ 361,43 դրամ։ Միջբանկային* շուկայում գնվել և վաճառվել է 2 մլն դոլար՝ 360,63 դրամ փոխարժեքով։

Եվրոյով իրականացվել է մոտ 13,04 մլն եվրոյի առք և 26,2 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 401,96 դրամ, իսկ վաճառքինը՝ 407,26 դրամ։ Միջբանկային շուկայում եվրոյով գործարքներ չեն եղել։

Նույն օրը գնվել է շուրջ 2,58 մլրդ ռուբլի՝ 4,33 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ 976,5 մլն ռուբլի՝ 4,44 դրամով։ Միջբանկային շուկայում իրականացվել է 300 մլն ռուբլու առք ու վաճառք՝ 4,40 դրամ փոխարժեքով։

Այլ արտարժույթների գնման դրամային համարժեքը կազմել է 711,3 մլն դրամ (մոտ 1,97 մլն ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 652,6 մլն դրամ։

Բանկերի և վարկային կազմակերպությունների ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 27 մլրդ 943,7 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 30 մլրդ 563,1 մլն դրամ։ Միջբանկային առքի և վաճառքի ծավալը հասել է 2 մլրդ 41,3 մլն դրամի։

Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 1 մլրդ 378,5 մլն դրամ, իսկ վաճառվածինը՝ 1 մլրդ 269,7 մլն դրամ։

Ներբանկային և միջբանկային գործառնություններ, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը

Ներբանկային առքՆերբանկային վաճառքՄիջբանկային
ԱՄՆ դոլար, մլն
0
30
60
90
26.10
27.10
28.10
29.10
30.10
02.11
03.11
04.11
05.11
06.11
Եվրո, մլն
0
10
20
30
26.10
27.10
28.10
29.10
30.10
02.11
03.11
04.11
05.11
06.11
ՌԴ ռուբլի, մլրդ
0
1
2
3
26.10
27.10
28.10
29.10
30.10
02.11
03.11
04.11
05.11
06.11

Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Նոյեմբերի 2-ին և 5-ին դոլարով միջբանկային գործարքներ չեն եղել։ Հոկտեմբերի 26-ին և 30-ին միջբանկային շուկայում եղել է միայն դոլարի վաճառք (1 մլն և 0,5 մլն), հոկտեմբերի 29-ին առքը 2,5 մլն է, վաճառքը՝ 2 մլն։ Եվրոյով միջբանկային գործարքներ չեն եղել, ռուբլով՝ հոկտեմբերի 28-ին։

Նոյեմբերի 2–6-ի շաբաթվա արդյունքները

Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները նոյեմբերի 2-ից 6-ը գնել են շուրջ 179,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառել՝ շուրջ 293,4 մլն դոլար։

Շաբաթվա ընթացքում դոլարի գնման միջին կշռված փոխարժեքը կազմել է 359,09 դրամ, վաճառքինը՝ 361,33 դրամ։ Գնման ամենամեծ ծավալը գրանցվել է նոյեմբերի 5-ին՝ 50,9 մլն դոլար՝ 359,36 դրամ փոխարժեքով։ Միջբանկային շուկայում դոլարով գործարքներ եղել են նոյեմբերի 3-ին (2,5 մլն դոլար՝ 360 դրամով), 4-ին (2,5 մլն դոլար՝ 360,20 դրամով) և 6-ին (2 մլն դոլար՝ 360,63 դրամով)։ Ընդհանուր առմամբ գնվել և վաճառվել է 7 մլն դոլար՝ 360,25 դրամ միջին փոխարժեքով։

Եվրոյով իրականացվել է մոտ 57,68 մլն եվրոյի առք և 68,59 մլն եվրոյի վաճառք։ Գնման միջին փոխարժեքը կազմել է 400,79 դրամ, իսկ վաճառքինը՝ 406,84 դրամ։ Շաբաթվա ընթացքում միջբանկային շուկայում եվրոյով գործարքներ չեն եղել։

Շաբաթվա ընթացքում գնվել է շուրջ 8,57 մլրդ ռուբլի՝ 4,32 դրամ միջին փոխարժեքով, իսկ վաճառվել՝ շուրջ 4,1 մլրդ ռուբլի՝ 4,45 դրամով։ Միջբանկային շուկայում իրականացվել է 1,26 մլրդ ռուբլու առք ու վաճառք՝ 4,41 դրամ միջին փոխարժեքով։ Ռուբլով միջբանկային գործարքներ եղել են բոլոր օրերին, առավել շատ՝ նոյեմբերի 3-ին՝ 325 մլն ռուբլի։

Այլ արժույթներով գնման դրամային համարժեքը կազմել է 1 մլրդ 940,4 մլն դրամ (մոտ 5,4 մլն ԱՄՆ դոլար), իսկ վաճառքինը՝ 2 մլրդ 707,2 մլն դրամ։

Շաբաթվա ընթացքում ներբանկային գնման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 126 մլրդ 495,9 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 154 մլրդ 873,3 մլն դրամ։ Միջբանկային առքի ծավալը հասել է 8 մլրդ 59,4 մլն դրամի, վաճառքինը՝ 8 մլրդ 61,4 մլն դրամի։

Վարկային կազմակերպությունների կողմից գնված արտարժույթի դրամային համարժեքը կազմել է 7 մլրդ 113,8 մլն դրամ, իսկ վաճառքինը՝ 6 մլրդ 970,8 մլն դրամ։

Նախորդ շաբաթվա (հոկտեմբերի 26–30) համեմատ դոլարի գնումները նվազել են 8,2%-ով՝ 195,3 մլն-ից մինչև 179,3 մլն դոլար, իսկ վաճառքն աճել է 65,5%-ով՝ 177,3 մլն-ից մինչև 293,4 մլն դոլար։ Գնման միջին փոխարժեքը 359,45-ից իջել է 359,09 դրամի, վաճառքինը՝ 361,70-ից 361,33 դրամի։

Եվրոյի գնումներն աճել են 26,4%-ով՝ 45,64 մլն-ից մինչև 57,68 մլն եվրո, իսկ վաճառքը կրճատվել է 2,9%-ով՝ 70,67 մլն-ից մինչև 68,59 մլն եվրո։ Գնման փոխարժեքը 400,14-ից բարձրացել է 400,79 դրամի, վաճառքինը՝ 406,02-ից 406,84 դրամի։

Ռուբլու գնումները նվազել են 11,3%-ով՝ 9,66 մլրդ-ից մինչև 8,57 մլրդ ռուբլի, վաճառքը՝ 1,5%-ով՝ 4,16 մլրդ-ից մինչև 4,1 մլրդ ռուբլի։ Գնման փոխարժեքը 4,37-ից իջել է 4,32 դրամի, վաճառքինը՝ 4,51-ից 4,45 դրամի։

Ներբանկային և միջբանկային գործառնություններ, նոյեմբերի 2–6

Ներբանկային առքՆերբանկային վաճառքՄիջբանկային
ԱՄՆ դոլար, մլն
0
30
60
90
02.11
03.11
04.11
05.11
06.11
Եվրո, մլն
0
10
20
30
02.11
03.11
04.11
05.11
06.11
ՌԴ ռուբլի, մլրդ
0
1
2
3
02.11
03.11
04.11
05.11
06.11

Բանկեր և վարկային կազմակերպություններ։ Նոյեմբերի 2-ին և 5-ին դոլարով միջբանկային գործարքներ չեն եղել, եվրոյով՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Բանկերի և վարկային կազմակերպությունների միջին կշռված փոխարժեքները, դրամ

Ամսաթիվ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի
Առք Վաճառք Առք Վաճառք Առք Վաճառք
Նոյեմբերի 2 358,90 361,39 399,49 406,35 4,32 4,47
Նոյեմբերի 3 358,85 361,24 400,23 407,01 4,35 4,45
Նոյեմբերի 4 359,00 361,21 399,69 405,56 4,30 4,46
Նոյեմբերի 5 359,36 361,44 402,10 407,63 4,31 4,44
Նոյեմբերի 6 359,20 361,43 401,96 407,26 4,33 4,44

* ՀՀ կենտրոնական բանկի հետ և ՀՀ ֆոնդային բորսայում կատարված գործառնությունները չեն ներառվում հաշվարկներում։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}