Macro

Հայաստանում դիզելային վառելիքը մեկ տարում թանկացել է 37,3%-ով, բենզինը՝ 17,3%-ով

Հայաստանում դիզելային վառելիքը 2026-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 37,3%-ով, բենզինը՝ 17,3%-ով, հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն)՝ 52,4%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերի համեմատ բենզինի գինը բարձրացել է 5%-ով, դիզելային վառելիքինը՝ 4,7%-ով, հեղուկ ածխաջրածիններինը՝ 0,8%-ով։

Բենզինը մարտից ի վեր թանկանում է ամեն ամիս՝ մարտին 1,7%-ով, ապրիլին՝ 5,1%-ով, մայիսին՝ 2,9%-ով, հունիսին՝ 0,3%-ով, հուլիսին՝ 1%-ով, օգոստոսին և սեպտեմբերին՝ 4,1%-ական, հոկտեմբերին՝ 5%-ով։ Հունվարին և փետրվարին այն էժանացել էր 4,5%-ով և 2,7%-ով։ Դիզելային վառելիքի գինն ամենաշատն աճել է ապրիլին (12,9%) և օգոստոսին (9,8%)։

Դիզելային վառելիքի տարեկան թանկացումն արագանում է. օգոստոսին այն կազմել է 25%, սեպտեմբերին՝ 28%, հոկտեմբերին՝ 37,3%։ Բենզինը հունվար–մարտին ավելի էժան էր, քան մեկ տարի առաջ, իսկ ապրիլից նրա գինը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։

BusinessDaily-ի հաշվարկով՝ տարեսկզբից բենզինը թանկացել է մոտ 17,8%-ով, դիզելային վառելիքը՝ մոտ 39,4%-ով։ 2015-ի միջին գների համեմատ հոկտեմբերին բենզինի գինը բարձր է եղել 41,2%-ով, դիզելային վառելիքինը՝ 73,9%-ով։

Հեղուկ ածխաջրածինների գներն ավելի կտրուկ են տատանվել. հունվարին դրանք աճել են 19%-ով, մայիսին՝ 34,9%-ով, իսկ հունիսին նվազել են 18,6%-ով։ Մայիսին դրանց տարեկան թանկացումը հասել էր 97%-ի։

Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։
Աջակցել Patreon-ում

Related Articles

#go-to-top,.go-to-top-button,#tie-wrapper #go-to-top{display:none !important;}