Macro
Հայկական դրամը հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0,6%-ով

Հայկական դրամը 2026-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0,6%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը հոկտեմբերին կազմել է 361,6 դրամ՝ 2025-ի հոկտեմբերի 382,7 դրամի դիմաց։
Տարեկան կտրվածքով դոլարն էժանացել է 21,1 դրամով կամ 5,5%-ով (BusinessDaily-ի հաշվարկ)։ Վիճակագրական կոմիտեն հիմք է ընդունում ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) հաստատած փոխարժեքները։
Նույն ամսում սպառողական գներն աճել են 0,3%-ով, իսկ 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%։
Աջակցեք BusinessDaily-ին
Մեր բոլոր հոդվածներն անվճար են։ Ձեր աջակցությունը Patreon-ում օգնում է, որ այդպես էլ մնա։



